Ըստ ՆԳ նախարարության, անցած գիշեր հանրահավաքի ընթացքում տուժել է 21 իրավապահ, վերջին օրերի ընթացքում ընդհանուր առմամբ տուժել է 113 ոստիկան, նրանցից չորսը շարունակում են մնալ բուժհաստատություններում։
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, անցած գիշեր հանրահավաքի մասնակիցների կողմից իրականացված անօրինական և բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳ նախարարության 21 աշխատակից։ Այս մասին հաղորդագրություն է տարածում ՆԳ նախարարությունը։
Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, տուժածներից մի քանիսն ունեն գլխի, դեմքի և մարմնի ծանր վնասվածքներ։
Բացի այդ, ըստ գերատեսչության, վերջին գործողությունների ընթացքում ՆԳ նախարարության 113 աշխատակիցներ վնասվածքներ են ստացել, նրանցից չորսը դեռևս գտնվում են բուժհաստատություններում։