Ըստ «NBC»-ի, Ջո Բայդենը ծրագրում է փետրվարի 24-ին մեկնել Եվրոպա
Ըստ «NBC»-ի, Ջո Բայդենը ծրագրում է փետրվարի 24-ին մեկնել Եվրոպա

«NBC» հեռուստաընկերությունը մի քանի աղբյուրների հիման վրա տեղեկատվություն է տարածում Ջո Բայդենի՝ Եվրոպա հնարավոր այցի վերաբերյալ։ Հեռուստաընկերության վարկածի համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ծրագրում է փետրվարի 24-ին այցելել Եվրոպա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինա ռուսական ներխուժման ուղիղ մեկ տարին։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այս ամսաթվի հետ է կապված Բայդենի հնարավոր այցը Եվրոպա։

«NBC» հեռուստաընկերության տվյալներով՝ քննարկվում են մի քանի երկրներ, որտեղ կարող է այցելել Ջո Բայդենը։ Լեհաստանը դրանցից մեկն է։