Ըստ նախնական արդյունքների՝ Ջո Բայդենը հաղթում է դեմոկրատների փրայմերիզների բոլոր 15 նահանգներում, իսկ հանրապետականների փրայմերիզում ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփը կհաղթի 12 նահանգներում
Ամերիկայի Միացյալ Նահանգներում անց է կացվում այսպես կոչված սուպեր երեքշաբթին։ Ամերիկացիները նախագահական թեկնածուներ ընտրելու համար միաժամանակ մասնակցել են 15 նահանգներում անցկացվող փրայմերիզներին։
Քվեարկության գործընթացն արդեն ավարտվել է բոլոր նահանգներում։ Ձայների հաշվման գործընթացը շարունակվում է, սակայն լրատվամիջոցներն արդեն նախնական տվյալներով հայտնում են հավանական հաղթողների մասին։
Ըստ նախնական արդյունքների՝ Ջո Բայդենը հաղթում է դեմոկրատների փրայմերիզում, որն անցկացվում է բոլոր 15 նահանգներում, իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, կհաղթի 12 նահանգներում հանրապետականների փրայմերիզներում։
Ինչ վերաբերում է Վերմոնտ նահանգին, ապա, ըստ նախնական արդյունքների, հանրապետականների փրայմերիզում, ամենայն հավանականությամբ, կհաղթի Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Նիկի Հեյլին։ Անցյալ շաբաթ նա նաև հաղթեց Վաշինգտոն նահանգի նախնական ընտրություններում։