Ըստ ՆԱՏՕ-ի, «Bild» հրապարակման կարծիքը, թե Գերմանիան պատրաստվում է փետրվարին Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի արևելյան թևի վրա հիբրիդային հարձակման, միայն ուսումնական սցենար է
Ըստ ՆԱՏՕ-ի, «Bild» հրապարակման կարծիքը, թե Գերմանիան պատրաստվում է փետրվարին Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի արևելյան թևի վրա հիբրիդային հարձակման, միայն ուսումնական սցենար է

Հյուսիսատլանտյան դաշինքի պարզաբանմամբ՝ «Bild»-ի հոդվածում տրված կարծիքը, թե Գերմանիայի զինված ուժերը պատրաստվում են 2024 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի արևելյան թևի վրա հիբրիդային հարձակման, միայն ուսումնական սցենար է։

Այս մասին սոցցանցում գրում է ՆԱՏՕ-ի առաջատար փորձի ռազմավարական հաղորդակցության կենտրոնի տնօրեն Յանիս Սարցը։

Build-ը ստացել է ուսուցման սցենար, որը միշտ երևակայական իրավիճակ է՝ փորձարկելու ռազմական կարողությունները տարբեր ոլորտներում։ Ժամանակին նման սցենարները հիմնված էին բոլորովին հորինված գոյություն չունեցող երկրների վրա։ Այժմ իրական երկրներն ու աշխարհագրական դիրքերն ավելի հաճախ են օգտագործվում»,- գրել է Սարցը։

Գերմանական «Bild» հրատարակությունը գրել է, որ Գերմանիայի զինված ուժերը պատրաստվում են 2024 թվականի փետրվարին Ռուսաստանից ՆԱՏՕ-ի արևելյան թևի վրա հիբրիդային հարձակման։