Ըստ մամուլի, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ՀՀ կառավարության շենքի մոտ ցուցարարների նկատմամբ, կան նաեւ տուժածներ
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարների նկատմամբ։ Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, կան նաեւ տուժածներ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարության շենքի դիմաց իրավիճակը կրկին լարված է։
Կառավարության շենքի մոտ հավաքվածները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Շենքի մոտ մոբիլիզացված են ոստիկանական ուժեր։ Կառավարության շենքի մուտքի մոտ ոստիկանները շղթա են կազմել.