Ըստ մամուլի, Ադրբեջանը որոշակի բարձունքներ ու տարածքներ է գրավել Հայաստանի հետ սահմանին
Ադրբեջանը որոշակի բարձունքներ ու տարածքներ է գրավել Հայաստանի հետ սահմանին։ Համապատասխան տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի պաշտպանության նախարարության վրա։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Լաչինի նոր ճանապարհի գործարկման հետ կապված՝ Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել մի քանի գերիշխող բարձունքներ, հիմնական և երկրորդական ճանապարհներ, ինչպես նաև լայն սահմանամերձ հատված՝ Լաչինի շրջանում՝ Ջագազուր եւ Զաբուխ գյուղերի միջև։
Հիշեցնենք, որ Երևանը Բաքվին մեղադրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ կապող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու մեջ։ Լաչինի ճանապարհը դեկտեմբերից փակվել է էկոակտիվիստների կողմից։ Ադրբեջանի իշխանությունները հերքում են Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված որևէ կապ՝ ասելով, որ ակտիվիստները օրինական բողոք են արտահայտում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման դեմ: