Ըստ մամուլի՝ Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 170-ի
Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 170-ի,- հաղորդում է «Արմենպրես»-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շրջանը լքելու համար տեղի բնակիչներին վառելիք է բաժանվել, ինչի պատճառով տարածքում բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Սակայն, թե որն է եղել պայթյունի պատճառը, այս փուլում հայտնի չէ։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, փրկարարները դեռ շարունակում են որոնողական աշխատանքները։
«Առայժմ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 170 դի, որոնք տեղափոխվել են դատաբժշկական փորձաքննության բյուրո»,- հայտնել են տեղի ոստիկանությունից։
Ինչպես գրում է «Արմենպրես»-ը, դիակները կտեղափոխվեն Հայաստան՝ նույնականացման նպատակով։