Ըստ լրատվամիջոցների՝ Եվրամիությունը տասը կետից բաղկացած ծրագիր է մշակել՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության արժանահավատ, համապարփակ լուծման համար
Եվրամիությունը տասը կետից բաղկացած ծրագիր է մշակել իսրայելա-պաղեստինյան հակամարտության «վստահելի, համապարփակ լուծման» համար, այս մասին գրում է «Euroactiv»-ը։
«Հաշվի առնելով ներկա իրավիճակը և չնայած ակնհայտ դժվարություններին ու անորոշություններին, ժամանակն է պատրաստվել իսրայելա-պաղեստինյան համապարփակ խաղաղությանը»,- ասվում է փաստաթղթում։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, փաստաթղթում նշվում են այն քայլերը, որոնք կարող են վերջնական խաղաղություն հաստատել Գազայի հատվածում, ինչպես նաև պաղեստինյան պետության ստեղծում, Իսրայելի և արաբական աշխարհի հարաբերությունների կարգավորում։
ԵՄ խաղաղության գաղափարի հիմնական մասը «խաղաղության համաժողովն» է՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ։
Խաղաղության համաժողովը կունենա մեկ տարի՝ խաղաղության ծրագիր մշակելու համար՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված կողմերի արձագանքները, ՄԱԿ-ի բանաձևերը, Եվրոպայի խորհրդի եզրակացությունները և նախկին միջնորդական ջանքերը: Այնուհետ պլանը կներկայացվի «հակամարտող կողմերին» և կօգտագործվի որպես վերջնական բանակցությունների հիմնական հիմք։