Ըստ լրատվամիջոցների՝ Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնում անցել են հակագրոհի
Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնում անցել են հակագրոհի: Այս մասին տեղեկություն են տարածում ուկրաինական լրատվամիջոցները։ Բացի այդ, սոցցանցերում տարածվում է հարձակման մասին տեղեկատվություն և քարտեզ։
Խերսոնի վերաբերյալ փոքրիկ գրառում է հրապարակել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Առջևում մեր Խերսոնն է»,- գրել է Էրմակը։
Քաղաքում լսվում են պայթյունների և կրակոցների ձայներ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս օկուպանտները փախչում են տարածքից։ Պայթյունների ձայները լսվում են նաև Նիկոլաևում։ Քաղաքում օդային տագնապ է հայտարարված։