Ըստ լրատվամիջոցների՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը խոցել են 23 «Շահիդ» տեսակի անօդաչու թռչող սարքեր և երեք հրթիռներ, որոնք օգտագործվել են Ռուսաստանի կողմից հարձակման համար
Անցած գիշեր ռուսական ուժերը երեք հրթիռներով և 23 «Շահիդ» տեսակի անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Ինչպես գրում են լրատվամիջոցները՝ հենվելով Ուկրաինայի զինված ուժերի վրա, դրանք բոլորը ոչնչացվել են։
Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է անօդաչու թռչող սարքեր ոչնչացնել Խարկովի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիայի, Խերսոնի և Նիկոլաևի մարզերում։
Պոլտավայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ արդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Տեղի պաշտոնյաների խոսքով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Բացի այդ, Դնեպրոպետրովսկի մարզում «Շահեդի»-ի բեկորները վնասել են տներ ու մեքենաներ։