Ըստ լրատվամիջոցների՝ Վլադիմիր Պուտինը մայիսին կայցելի Չինաստան
Ըստ լրատվամիջոցների՝ Վլադիմիր Պուտինը մայիսին կայցելի Չինաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին կայցելի Չինաստան։

Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հենվելով անանուն աղբյուրի վրա։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, դա կարող է լինել Պուտինի առաջին այցն արտերկիր՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։

Մեկ այլ աղբյուր Reuters-ին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա մայիսի երկրորդ կեսին։

Տեղեկությունը ոչ հերքում են, ոչ էլ հաստատում Կրեմլում, որտեղ «Ռոյթերս»-ին հայտնել են, որ Վլադիմիր Պուտինի այցերի մասին տեղեկությունը կտարածվի մեկնման օրվա մոտենալուն պես։

Բացի այդ, նշենք, որ երեկ «Politico»-ն տեղեկություն էր հրապարակել մայիսի սկզբին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Ֆրանսիա կատարած այցի մասին։ «Politico»-ն մի քանի պաշտոնյաների հիման վրա գրում է, որ Սի Ցզինպինը Փարիզում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ինչպես հայտնել են պաշտոնյաները Politico-ին, Չինաստանը փորձում է համոզել Եվրոպային, որ թույլ տա Ռուսաստանին նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, որը հնարավոր է Շվեյցարիայում: