Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը բացահայտել է հոկտեմբերի 1-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունի հեղինակներին
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը բացահայտել է Անկարայում պայթյունի հեղինակներին։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։
Թուրքիայի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ խորհրդարանի և ՆԳՆ շենքերի մոտ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունն իրականացրել են Օզքան Շահինը և Հասան Օղուզը, որոնք «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամներ էին։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, հարձակվողների ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ է եղել ԴՆԹ անալիզ, քանի որ նրանցից մեկն իրեն պայթեցրել է շենքի մուտքի մոտ։
«Մեր անվտանգության ստորաբաժանումների կողմից սկսված հետաքննությունը շարունակվում է։ Ահաբեկչության դեմ մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի չեզոքացվի», – ասված է Թուրքիայի ՆԳՆ հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 1-ին Անկարայում պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարանի և ներքին գործերի նախարարության մոտ։