Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիան ավիահարված է հասցրել Հյուսիսային Իրաքում քրդական խմբավորման 20 օբյեկտներին
Թուրքիան ավիահարված է հասցրել Հյուսիսային Իրաքում քրդական խմբավորման 20 օբյեկտներին։ «Անադոլու»-ն տեղեկությունը տարածում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հիման վրա։
Նախարարությունը նշել է, որ թուրքական զինուժը ավիահարվածներ է հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հենակետերին, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն։
«Ընդհանուր առմամբ 20 օբյեկտ՝ բաղկացած քարանձավներից, ապաստարաններից, բունկերից ու պահեստներից, որոնք օգտագործվում էին անջատողական ահաբեկչական կազմակերպության կողմից, ոչնչացվել են օդային հարվածների արդյունքում։ Այդ օբյեկտներում իբր թաքնվել են ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան անդամներ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ քրդերը ստանձնել են Անկարայում ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Քուրդ մարտիկների հայտարարության մեջ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում, նշվում է, որ հարձակումն իրականացրել են «Անմահների բրիգադի» հետ կապված մարտիկները։