Ըստ լրատվամիջոցների՝ Թայվանի նախագահը հյուրընկալել է ԱՄՆ «ոչ պաշտոնական» պատվիրակությանը, որի կազմում էին Թրամփի խորհրդական Սթիվեն Հեդլին և պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը
Ըստ լրատվամիջոցների՝ Թայվանի նախագահը հյուրընկալել է ԱՄՆ «ոչ պաշտոնական» պատվիրակությանը, որի կազմում էին Թրամփի խորհրդական Սթիվեն Հեդլին և պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը

Թայվանի նորընտիր նախագահ Ուիլյամ Լայը հյուրընկալել է ամերիկյան «ոչ պաշտոնական» պատվիրակությանը։

Պատվիրակության անդամների թվում էին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլին, պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը և Թայվանի ամերիկյան ինստիտուտի նախագահ Լորա Ռոզենբերգը։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։

«Ես շնորհակալ եմ Թայվանի ժողովրդավարությանը ԱՄՆ-ի հզոր աջակցության համար։ Ամերիկյան այցը հաստատում է ԱՄՆ-ի և Թայվանի սերտ և կայուն գործընկերությունը»,- ասել է Ուիլյամ Լայը։