Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա «Շահիդ» տիպի 19 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 18-ը
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա «Շահիդ» տիպի 19 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 18-ը։
«Գիշերվա ընթացքում գրանցվել է «Շահիդ» անօդաչու թռչող սարքի 19 հարձակում, որոնցից 18-ը ոչնչացվել է Ուկրաինայի ռազմաօդային և պաշտպանության ուժերի կողմից Օդեսայի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Խմելնիցկիի, Կիևի, Չեռնիգովի շրջաններում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ռուսական ուժերը Բելգորոդի շրջանից արձակել են երկու հակաօդային կառավարվող հրթիռներ դեպի Խարկովի մարզ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։