Ըստ լրատվամիջոցների՝ ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է Իսրայելի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիան
Ըստ լրատվամիջոցների՝ ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է Իսրայելի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիան

Ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է Կնեսետի մոտ բողոքի ցույցը։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Ակտիվիստները փակել են Կնեսետի շենքի մուտքը։

Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին կառավարության հրաժարականը և նոր ընտրությունների նշանակում։

Ցուցարարների թվում են եղել նաև Գազայում պատանդների ընտանիքների անդամները։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հավաքի մեկ մասնակից ձերբակալվել է։