Ըստ լրատվամիջոցների՝ Նիկոլաև, Խարկով և Նիկոպոլ քաղաքի վրա ռուսական բանակի հարձակման հետևանքով տներ են վնասվել, զոհվել մի քանի մարդ
Ըստ լրատվամիջոցների՝ Նիկոլաև, Խարկով և Նիկոպոլ քաղաքի վրա ռուսական բանակի հարձակման հետևանքով տներ են վնասվել, զոհվել մի քանի մարդ

Ռուսական բանակը հարձակվել է Նիկոլաև, Խարկով և Նիկոպոլ քաղաքի վրա։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ Նիկոլաևի բնակիչների համար ամենադժվարն է եղել հուլիսի 31-ի գիշերը, որտեղ մի քանի ուժգին պայթյուններ են լսվել։

Առկա տեղեկությունների համաձայն՝ տներ են վնասվել, հրդեհ է բռնկվել, առնվազն երկու մարդ մահացել է։

Գիշերը Խարկովում վեց պայթյուն է լսվել. Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ արդյունքում վնասվել են մի քանի ձեռնարկություններ, հրդեհ է բռնկվել բնակելի տներում։ Ռուսաստանը հրետանային կրակ է բացել Սումի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։ Բացի այդ, ըստ տարածված տեղեկությունների, ինտենսիվ մարտերը շարունակվում են Դոնբասում, որտեղ օկուպանտները փորձել են հարձակվել Բախմուտ քաղաքի վրա, սակայն ուկրաինացիները կարողացել են հետ մղել հարձակումը։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, ուկրաինացի զինվորականները հարձակում են իրականացրել Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում գտնվող ռուսական դիրքերի և պահեստների վրա, ինչի արդյունքում ոչնչացվել է կենդանի ուժ և տեխնիկա։