Ըստ լրատվամիջոցների՝ Լիբանանի մայրաքաղաքում հարյուրավոր ցուցարարներ փորձում են ներխուժել ԱՄՆ դեսպանատուն
Ըստ լրատվամիջոցների՝ Լիբանանի մայրաքաղաքում հարյուրավոր ցուցարարներ փորձում են ներխուժել ԱՄՆ դեսպանատուն

Լիբանանի մայրաքաղաքում հազարավոր ցուցարարներ փորձում են ներխուժել ԱՄՆ դեսպանատուն, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հիմնվելով «Հեզբոլլահ» շարժման հետ կապ ունեցող գործակալության վրա։

Ըստ լրատվամիջոցի՝ տեսանյութում երեւում է, որ ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները ձեռքներին Պաղեստինի եւ Իրանի դրոշներ ունեն։ Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել դեսպանատուն ներխուժելու փորձ կատարած ակտիվիստների նկատմամբ։

Միաժամանակ, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Հորդանանում նույնպես պաղեստինամետ ցույց է անցկացվում, որի մասնակիցները փորձում են ներխուժել Իսրայելի դեսպանատուն։

«Times of Israel»-ը գրում է, որ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում երեկ երեկոյան ցույցեր են տեղի ունեցել, երբ ակտիվիստները փորձել են ներխուժել Իսրայելի դեսպանատուն։ Ի պատասխան՝ ոստիկանները ուժ են կիրառել։