Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը շրջանցվել է Իրանից արձակված ինը բալիստիկ հրթիռներով
Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը հաղթահարվել է Իրանից արձակված ինը բալիստիկ հրթիռներով։
ԱՄՆ կառավարության անանուն անդամը ամերիկյան «ABC News»-ին հայտնել է, որ հինգ բալիստիկ հրթիռ է ընկել «Նեւաթիմ» ավիաբազայի վրա, որից հետո խոցվել է «C-130» տրանսպորտային ինքնաթիռ։ Եվս չորս բալիստիկ հրթիռներ խոցել են Նեգևի ավիաբազային, սակայն էական վնաս չի գրանցվել։
Իրանի անվտանգության բարձրագույն մարմինը՝ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը (ԱԱԽ) հայտարարել է, որ Իսրայելի օդային, հետախուզական և ռազմական բազաները թիրախ են դարձել երկրի զինված ուժերի կողմից, և տնտեսական, ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակում չի եղել։ Իրանը հայտարարում է, որ իր ռազմական գործողություններն իրականացվել են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված օրինական պաշտպանության հիման վրա։