Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը ուժի մեջ կմտնի վաղը՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ին
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը ուժի մեջ կմտնի վաղը տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին։ «Սի Էն Էն»-ը վերոնշյալի մասին տեղեկություն է տարածում Քաթարի հիման վրա։
Ըստ տեղեկությունների՝ գերեվարված խաղաղ բնակիչները ազատ կարձակվեն տեղական ժամանակով երեկոյան ժամը չորսին։
Կատարի արտաքին գործերի նախարարի տեղեկություններով՝ գերությունից կազատվեն 13 կին ու երեխա։ ՀԱՄԱՍ-ն արդեն Կատարի ներկայացուցիչներին տվել է մարդկանց ցուցակը, ում ազատ են արձակելու։