Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավարը հանդիպելու է Կատարի վարչապետին, շարունակելու ՀԱՄԱՍ-ի կողմից առեւանգված պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները
Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավարը հանդիպելու է Կատարի վարչապետին, շարունակելու ՀԱՄԱՍ-ի կողմից առեւանգված պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները

Ակնկալվում է, որ Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեան շաբաթվա վերջին Եվրոպայում կհանդիպի Կատարի վարչապետ Շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիի հետ՝ շարունակելու ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները: «CNN»-ը տեղեկությունը տարածում է անանուն աղբյուրի հիման վրա։

Ըստ անանուն աղբյուրի՝ հանդիպումը պլանավորվել է նախքան իսրայելական բանակը սխալմամբ կրակ բացել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված իսրայելցի պատանդների վրա, սակայն այս միջադեպն էլ ավելի է արագացրել գործընթացը։

Հանդիպման այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: