Ըստ լրատվամիջոցների՝ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում ձերբակալել են «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրենին և մի քանի աշխատակիցների
Ըստ լրատվամիջոցների՝ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում ձերբակալել են «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրենին և մի քանի աշխատակիցների

Ըստ լրատվամիջոցների՝ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում ձերբակալել են Ալ-Շիֆա հիվանդանոցի տնօրենին և մի քանի աշխատակիցների։

Իսրայելական ուժերը պնդում էին, որ Գազայի ամենամեծ հիվանդանոցն օգտագործվում է որպես ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոն։

Բացի այդ, Գազայի առողջապահության ծառայության տեղեկատվության համաձայն, իսրայելական բանակի ներկայացուցիչները Ինդոնեզիայի հիվանդանոցի աշխատակիցներին հրահանգել են չորս ժամից հեռանալ հիվանդանոցի տարածքից։

Ըստ լրատվամիջոցի՝ հիվանդանոցի մոտ հրետակոծությունները շարունակվում են։ Ինդոնեզիայի հիվանդանոցում մնում է մոտ 200 հիվանդ։ Երեկ հիվանդանոցից դուրս է գրվել 450 հիվանդ։