Ըստ լրատվամիջոցների՝ Իրանի նախագահի ուղղաթիռը կործանվել է Արևելյան Ադրբեջան նահանգում
Ըստ լրատվամիջոցների՝ Իրանի նախագահի ուղղաթիռը կործանվել է Արևելյան Ադրբեջան նահանգում

Իրանի նախագահի ուղղաթիռը, որով Իբրահիմ Ռաիսին վերադառնում էր Թեհրան, կործանվել է Արեւելյան Ադրբեջան նահանգում։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։ Այս պահին ինքնաթիռում գտնվող անձանց վիճակը հայտնի չէ։

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատները։

Ըստ տեղեկությունների՝ Իբրահիմ Ռաիսին այսօր եղել է Ադրբեջանում, որտեղ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է ամբարտակի բացմանը, որից հետո վերադառնում էր Իրան։