Ըստ լրատվամիջոցների՝ Իրանի նախագահը Անկարայում հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Գազայում շարունակվող հակամարտությունը եւ էներգետիկ համագործակցության հարցերը
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Գազայում շարունակվող հակամարտությունը և էներգետիկ համագործակցության հարցերը։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Մինչ այդ, Թուրքիայի նախագահի աշխատակազմում նշվել էր, որ առաջնորդները կղեկավարեն թուրք-իրանական գործարար խորհուրդը և կարող են որոշակի պայմանագրեր ստորագրել։
«Հանդիպումների ընթացքում, բացի երկկողմ կապերից, կողմերը մտքեր կփոխանակեն արդի տարածաշրջանային և գլոբալ խնդիրների շուրջ։ Մասնավորապես՝ Գազայի և Պաղեստինի օկուպացված տարածքների վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ»,- հայտնել են Թուրքիայի նախագահի վարչակազմում։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Իբրահիմ Ռաիսին ի սկզբանե Թուրքիա պետք է ժամաներ նոյեմբերին, սակայն երկու անգամ հետաձգել է այցը Իրանում տեղի ունեցող զարգացումների և որոշակի խնդիրների պատճառով։