Ըստ լրատվամիջոցների՝ Գերմանիայում գնացքների մեքենավարները սկսել են ամենաերկարատև գործադուլը
Գերմանիայում գնացքների մեքենավարները սկսել են ամենաերկարատև գործադուլը: Այս մասին տեղեկություն է տարածում «Deutsche Welle»-ն։ Գործադուլը սկսվել է այսօր տեղական ժամանակով ժամը 02:00-ին և կշարունակվի մինչև հունվարի 29-ի առավոտյան ժամը վեցը։
Ըստ լրատվամիջոցի՝ գնացքների մեքենավարների գործադուլը, որը սկսվել է գերմանական «Deutsche Bahn» երկաթուղային կոնցեռնի հետ շարունակվող աշխատանքային վեճի պատճառով, կազդի հազարավոր ուղևորների վրա և կարող է տնտեսության վրա մինչև մեկ միլիարդ եվրո արժենալ։
Ինչպես հայտնի է, հունվարի 19-ին «Deutsche Bahn»-ը աշխատակիցներին առաջարկել է բարելավել պայմանները, սակայն գնացքների մեքենավարները հրաժարվել են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում 550 եվրոյով, փոխհատուցում 12 ամսով գնաճի դիմաց և աշխատանքային գրաֆիկի կրճատում՝ 38-ից 35 ժամի։