Ըստ Լրատվամիջոցների՝ Գերմանիայում բնակվող 62-ամյա տղամարդը 29 ամսվա ընթացքում 217 անգամ «Covid-19»-ի դեմ պատվաստանյութ է ստացել
Ըստ Լրատվամիջոցների՝ Գերմանիայում բնակվող 62-ամյա տղամարդը 29 ամսվա ընթացքում 217 անգամ «Covid-19»-ի դեմ պատվաստանյութ է ստացել

Գերմանիայում բնակվող 62-ամյա տղամարդը «Covid-19»-ի դեմ պատվաստվել է 217 անգամ։ Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հիմնվելով The Lancet Infectious Diseases բժշկական ամսագրում հրապարակված զեկույցի վրա։

Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդը պատվաստանյութերը գնել է 29 ամիս և դա արել է բժիշկների առաջարկություններին հակառակ։

Ըստ Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի գիտնականների՝ տղամարդը կողմնակի ազդեցություն չի ունեցել: Ուսումնասիրություններում ոչ մի ցուցում չկար, որ նա երբևէ վարակվել է կորոնավիրուսով։

Հարցով հետաքրքրվել են համալսարանի մանրէաբանության ամբիոնի մասնագետները, որոնք տղամարդու վերաբերյալ տարբեր ուսումնասիրություններ ու վերլուծություններ են կատարել։ Հետազոտողների խոսքով, չնայած այն հանգամանքին, որ հիվանդը չի ունեցել կողմնակի բարդություններ, նրանք հիպերպատվաստումն աննպատակահարմար են համարում։

«Շարունակվող ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոցելի խմբերի համար 3 ​​դոզայով պատվաստումը լրացուցիչ կանոնավոր պատվաստումներով շարունակում է մնալ նախընտրելի մոտեցումը։ Ոչ մի ցուցում չկա, որ պետք է ավելի շատ պատվաստանյութեր պատրաստվեն»,- ասվում է համալսարանի կայքում հրապարակված նյութում։