Ըստ լրատվամիջոցների՝ Գերմանիայի Մետման քաղաքում ռասիստական հարձակման հետևանքով 15-ամյա ուկրաինացի տղա է վիրավորվել
Գերմանիայի Մետման քաղաքում ռասիստական հարձակման հետևանքով 15-ամյա ուկրաինացի տղա է վիրավորվել։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով գերմանական լրատվամիջոցների վրա։
Ուկրաինացի դեռահասը երեկոյան ճաշելիս է եղել, երբ անհայտ տղամարդը հարվածել է նրա գլխին։
Դեռահասի առողջությանը վտանգ չի սպառնում։
Ինչպես գրում է հրատարակությունը, Օբերհաուզեն քաղաքում հարձակման են ենթարկվել նաեւ երկու ուկրաինացիներ։ Դեպքի հետեւանքով մեկ ուկրաինացի է զոհվել։ Ոստիկանությունը, սակայն, նշում է, որ այս դեպքում այլատյացության դրդապատճառ չի նկատվել։