Ըստ լրատվամիջոցների՝ Էնթոնի Բլինկենը Իսրայելի կառավարության հետ քննարկել է Գազայի հատվածում պատերազմի ավարտի հարցը
Ըստ լրատվամիջոցների՝ Էնթոնի Բլինկենը Իսրայելի կառավարության հետ քննարկել է Գազայի հատվածում պատերազմի ավարտի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է Գազայում պատերազմի ավարտի հարցը։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն աջակցել է ահաբեկչական սպառնալիքից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին, ինչպես նաև աջակցել է ապագայում պաղեստինյան պետության ստեղծմանը։

Բլինկենը խոսել է պատանդներին ազատելուն ուղղված ջանքերի և Գազայի հատվածին մարդասիրական օգնությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ պաղեստինյան պետության ստեղծումը Իսրայելի քաղաքացիների ու պաղեստինցիների համար կայուն խաղաղություն ու անվտանգություն ապահովելու լավագույն միջոցն է։

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաեւ Իսրայելի նախագահի հետ, որից հետո մեկնել է Հորդանան գետի արեւմտյան ափ եւ բանակցություններ է վարում Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչների հետ։