Ըստ լրատվամիջոցների՝ Էմանուել Մակրոնը հետաձգել է իր այցը Ուկրաինա
Ըստ լրատվամիջոցների՝ Էմանուել Մակրոնը հետաձգել է իր այցը Ուկրաինա

Ֆրանսիայի նախագահը հետաձգել է իր այցը Ուկրաինա։ Այս մասին տեղեկություն է տարածում ուկրաինական լրատվամիջոցը՝ հիմնվելով ֆրանսիական հրապարակումների վրա։

Ֆրանսիայի նախագահը Կիև պետք է ժամաներ փետրվարի 13-14-ը։ Ֆրանսիական լրատվամիջոցները որպես այցի հետաձգման պատճառ նշում են անվտանգությունը։

Ֆրանսիական հրատարակության տեղեկություններով՝ Էմանուել Մակրոնը պետք է «խորհրդանշական այց» կատարեր նախ Օդեսա, որը համարվում է ֆրանսիացիների կողմից մասնակի կառուցված քաղաք, ապա՝ Կիև։

Բացի այդ, ինչպես գրում են լրատվամիջոցները, օրակարգում է եղել նաև տնտեսական կարևոր բաղադրիչ. Ֆրանսիայի նախագահը պետք է հայտարարեր 200 միլիոն եվրոյի հիմնադրամ ստեղծելու մասին։