Ըստ լրատվամիջոցների՝ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հիմնական քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ խոսել է Ուկրաինային աջակցության հարցի շուրջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հիմնական քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ զրուցել է Ուկրաինային աջակցելու հարցի շուրջ։
Ինչպես գրում է «The Guardian»-ը, Մակրոնի անցած շաբաթ հայտարարությունն այն մասին, որ բացառված չէ արեւմտյան ցամաքային ուժեր ուղարկելը Ուկրաինա, մեծ հնչեղություն ունեցավ Եվրոպայում։ Ֆրանսիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները դատապարտել են Մակրոնի այս հայտարարությունը։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ անհրաժեշտ է մեծացնել Ուկրաինայի ռազմական աջակցությունը։
Այսօրվա հանդիպմանը Մակրոնը ֆրանսիական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է անցյալ շաբաթ Փարիզում կայացած միջազգային համաժողովի արդյունքների մասին, որտեղ եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է Ուկրաինային օգնության հարցը։
Ընդդիմության առաջնորդների հետ հանդիպելուց առաջ Մակրոնը զրուցել է նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Նիկոլա Սարկոզիի հետ։
Ելիսեյան պալատում կայացած բանակցություններից հետո Ֆրանսուա Օլանդն ընդգծել է Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը, սակայն, ըստ նրա, «ֆրանսիացի զինվորականները չպետք է մասնակցեն ռազմական գործողություններին»։
Հարցին, թե համաձա՞յն է Մակրոնի այն հայտարարությանը, որ չպետք է բացառել զորք ուղարկելը Ուկրաինա, Օլանդը պատասխանել է. «Որքան քիչ խոսենք, այնքան լավ»։
Ֆրանսիայի օրենսդիր մարմնում Ուկրաինայի հետ կապված ռազմավարությունը, այդ թվում՝ փետրվարին Փարիզի եւ Կիեւի միջեւ ստորագրված անվտանգության համաձայնագիրը, կքննարկվի հաջորդ շաբաթ։