Ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ն Իրանից առգրավված զենքն ուղարկել է Ուկրաինա
Ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ն Իրանից առգրավված զենքն ուղարկել է Ուկրաինա

Պենտագոնը Իրանից առգրավված զենք է ուղարկել Ուկրաինա: Տեղեկությունը տարածում է «Politico»-ն։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած փոխանցումը նպատակ ունի օգնել ուկրաինացի զինվորականներին ուժեղացնել պաշտպանությունը Ռուսաստանի դեմ մինչ ձմեռ։

Ինչպես գրում է «Politico»-ն, ԱՄՆ-ն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Ուկրաինային ֆինանսական օգնությունը դարձել է Ներկայացուցիչների պալատում ներքաղաքական կոնֆլիկտի պատճառ, որի ժամանակ հանրապետականները դեմ են արտահայտվել լրացուցիչ օգնությանը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերն առգրավել են Իրանից Ուկրաինային մատակարարված զինամթերքը այն պահին, երբ այն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից փոխանցվում էր Եմենի հութիներին։