Ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում խոցել են Եմենի հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարքերը
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում անօդաչու թռչող սարքեր են խոցել. Տեղեկությունը հայտնում է «Գարդիանը»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը հայտարարություն է տարածել, որ բրիտանական նավատորմը խոցել է անօդաչու թռչող սարք, որը թիրախավորել է Կարմիր ծովում առևտրային նավերը։
«Անօրինական հարձակումների վերջին ալիքը ուղղակի սպառնալիք է միջազգային առևտրի և ծովային անվտանգության համար Կարմիր ծովում», – ասել է Շապսը:
Իր կողմից Միացյալ նահանգների կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Եմենի հութիների կողմից արձակած 14 անօդաչու թռչող սարքերը խոցվել են Կարմիր ծովի մէջ։
Եմենի հութիները պնդում են, որ հարձակվել են երկու նավի վրա։ Սակայն որպես հարձակման պատճառ նրանք նշել են, որ նավերը անտեսել են Եմենի ռազմածովային նավատորմի հայտարարությունը, և դա պատասխան է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի ճնշումներին։
Աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից երկուսը՝ Maersk-ը և Hapag-Lloyd-ը, հայտարարել են, որ ուրբաթ օրը դադարեցրել են բեռնափոխադրումները Կարմիր ծովի նեղուցով, որը կարևոր է համաշխարհային առևտրի համար: Ավելի վաղ Իրանի կողմից աջակցվող Եմենի հութիները հայտարարել էին, որ Կարմիր ծովում նավերի վրա հարձակումը Գազայի հատվածում շարունակվող պատերազմի պատճառով Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար էր: