Ըստ լրատվամիջոցների՝ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան տարածաշրջանում
Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան տարածաշրջանում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ջեյհուն Բայրամովը Հոսեյն Ամիրաբդոլախիանին ասել է, որ «չնայած Ադրբեջանի խաղաղության առաջարկներին, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը նպաստող նախաձեռնությունները, Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող ռազմաքաղաքական սադրանքները հարված են հասցրել խաղաղության ջանքերին»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում նշվել է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսպես կոչված ռեժիմին ուղղված շնորհավորանքը լիովին հակասում է Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարելու հայտարարություններին»։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բայրամովն իրանցի գործընկերոջն ասել է, որ տարածաշրջանում ամենամեծ սպառնալիքը Հայաստանի զինված ուժերն են, որոնց թիվը գերազանցում է 10 հազարը։