Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարգավորելու համար Չինաստանը հատուկ ներկայացուցիչ է ուղարկում Ուկրաինա, Ռուսաստան և ԵՄ մի քանի երկրներ
Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարգավորելու համար Չինաստանը հատուկ ներկայացուցիչ է ուղարկում Ուկրաինա, Ռուսաստան և ԵՄ մի քանի երկրներ

Չինաստանի կառավարության եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Խուեյը պաշտոնական այցով մեկնում է Ուկրաինա, Ռուսաստան և ԵՄ մի շարք երկրներ։ Մասնավորապես, բացի Ռուսաստանից ու Ուկրաինայից, Լի Խուեյը կայցելի Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա և Լեհաստան։

Լրատվամիջոցների տվյալներով՝ այցի նպատակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը հարթելն է։ Այցը կմեկնարկի մարտի 2-ին։

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք երբեք չենք հրաժարվել հակամարտությունը կարգավորելու մեր ջանքերից, և երբեք չենք դադարեցրել բանակցությունները»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաո Ինը։