Ըստ լրատվամիջոցի՝ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից հետո Ռումինիայում անօդաչու թռչող սարք է կործանվել
Ըստ լրատվամիջոցի՝ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից հետո Ռումինիայում անօդաչու թռչող սարք է կործանվել

Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, անօդաչու թռչող սարք է կործանվել: Վերոնշյալի մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով Ռումինիայի պաշտպանության նախարարության վրա։

Գերատեսչության տվյալներով՝ 1,5 մետր խորությամբ խառնարանը հայտնվել է Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքի վրա հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու թռչող սարքի անկման հետեւանքով։

Անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Գրինդու գյուղի մոտ գտնվող ոչ բնակեցված տարածքում։ Ռումինիայի պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ միջադեպից հետո ռումինական F-16 կործանիչներն ու գերմանական ռազմական ինքնաթիռները հետախուզական թռիչք են իրականացրել Ռումինիայի օդային տարածքում։

Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունից դուրս գալուց հետո Ռուսաստանը ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների և Դանուբ գետի երկայնքով հացահատիկի պահեստների վրա: Դրանից հետո մի քանի միջադեպ է եղել, երբ անօդաչու թռչող սարքի մասեր են ընկել Ռումինիայի տարածքում։ Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ է: Դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածը նախատեսում է պաշտպանության հավաքական պարտավորությունը ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի վրա հարձակման դեպքում։