Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո ճանաչվել է քրդամետ կուսակցության թեկնածուի հաղթանակը
Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո ճանաչվել է քրդամետ կուսակցության թեկնածուի հաղթանակը։
Գործը վերաբերում է Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Վան նահանգին, որտեղ մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում հաղթել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Աբդուլլահ Զեյդանը։ Տարածքային ընտրական վարչությունը, սակայն, քաղաքապետի մանդատը տվել է նրա հակառակորդ, իշխող կուսակցության թեկնածու Աբդուլահհատ Արվասին։ Սրա պատճառն ընտրական խորհրդում դատարանի որոշումն էր, ըստ որի Զեյդանը ձայնի իրավունք չուներ, քանի որ դատապարտված է։
Ի պատասխան՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հայտարարեց, որ իրենց թեկնածուի վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել ընտրություններից երկու օր առաջ։ Զեյդանի հաղթանակի չեղարկմանը հաջորդել են բողոքի ցույցեր Վանում և այլ քաղաքներում։ Ցուցարարների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։ Ձերբակալվել է 89 մարդ։
Դրանից հետո քրդամետ կուսակցությունը դիմել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդ և բողոքարկել իրենց թեկնածուի հաղթանակը չեղյալ համարելու հարցը։ Խորհրդի յոթ անդամներ աջակցել են Զեյդանի հաղթանակի ճանաչմանը, չորսը՝ դեմ։ Այս որոշման մասին հայտարարել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», որին հաջորդել է Զեյդանի հաղթանակի վերտոնումը Վանի փողոցներում։
Տեղեկության համար՝ մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամները քաղաքապետի պաշտոններ կզբաղեցնեն երկրի հարավ-արևելյան մասում գտնվող տասը նահանգներում։ Նույն ընտրություններում Էրդողանի կուսակցությունը պարտություն կրեց։ 81 մարզերից 24-ում քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնեն «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները։