Ըստ լրատվամիջոցի՝ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիեւին կոչ է արել ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը
Ըստ լրատվամիջոցի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։
Այսօր կայացել է Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Շառլ Միշելը Իլհամ Ալիևին կոչ է արել լիովին պաշտպանել հրադադարի ռեժիմը և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունն ու արժանապատիվ վերաբերմունքը։ Նաև ապահովել նրանց իրավունքները և մարդասիրական օգնության հասանելիությունը: