Ըստ լրատվամիջոցի՝ Ռուսաստանը գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա 38 «Շահիդ» անօդաչու թռչող սարքերով, որոնցից 29-ը խոցվել են ուկրաինացի զինվորականների կողմից
Գիշերը Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցի՝ Ռուսաստանը գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ «Շահիդ» տեսակի 38 անօդաչու թռչող սարքերով։ Նրանցից 29-ը խոցվել են ուկրաինացի զինվորականների կողմից։
Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ, մեկ մարդ վիրավորվել է։
«Ցավոք, Օդեսայի շրջանում տուժել է էներգետիկ ենթակառուցվածքը, վնասվել է վարչական շենքը, հրդեհ է բռնկվել, որն այժմ տեղայնացված է։ Մեկ աշխատակից վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց»,- ասված է Ուկրաինայի հարավային պաշտպանության ուժերի հաղորդագրության մեջ։
Վերջին 24 ժամում Դոնեցկի շրջանի վրա հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։