Ըստ լրատվամիջոցի՝ Հեզբոլլահը Լիբանանից կրակ է բացել Իսրայելի ուղղությամբ

14:00, 08.10.2023

 

«Հեզբոլլահ»-ը Լիբանանից կրակ է բացել Իսրայելի ուղղությամբ. Տեղեկությունը տարածում է BBC -ն։

Ըստ լրատվամիջոցի՝ թիրախը եղել են Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական ռազմական դիրքերը։

Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես պատասխան կրակ է բացել։ Նշենք, որ Հեզբոլլահը Իրանի կողմից աջակցվող շարժում է, որը վերահսկում է Լիբանանի հարավային տարածքները։ Նրանք հրապարակավ ստանձնեցին հարձակման պատասխանատվությունը։

Նմանատիպ