Ըստ լրատվամիջոցի՝ Հայաստանը Կիրանց գյուղ է ուղարկել հատուկ ջոկատայիններ
«Հայաստանը հատուկ ջոկատայիններ է ուղարկել Կիրանց գյուղ», -հայտնում է «Deutsche Welle»-ն։ Ըստ ԶԼՄ-ների՝ բնակչությունը բողոքում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման դեմ։
«Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ կիրանցիները ապրիլի 19-ից փակել են Ոսկեպար-Կիրանցի ավտոճանապարհի հատվածը, ինչի պատճառով կառավարությունը որոշել է տեղում հատուկ ջոկատայիններ ուղարկել։
Ինչպես հայտնում է «Deutsche Welle»-ն՝ հենվելով հայկական լրատվամիջոցների վրա, հատուկ ջոկատայինները տեղում հավաքված բնակիչներին զգուշացրել են, որ եթե չցրվեն, ապա ուժ կկիրառեն իրենց նկատմամբ, թեպետ բնակիչները դեռ տեղում են։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, թե որտեղով է անցնելու իրենց սահմանը։ Ինչպես հայտնի է, թարմացված սահմանը համապատասխանում է այն սահմաններին, որոնք կային Խորհրդային Միության փլուզման ժամանակ։ Ըստ լրատվամիջոցի՝ Բաքուն և Երևանը նույնպես պայմանավորվել են մոտ ապագայում զինվորականներին դուրս բերել նշված հատվածներից և այնտեղ տեղակայել սահմանապահ ծառայությունը; Բացի այդ, համաձայնեցնել սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը շարունակելու կարգը։