Ըստ լրատվամիջոցի՝ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երկու պատանդների՝ որպես ժեստ Վլադիմիր Պուտինին
«Համասը» ազատ է արձակել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երկու պատանդների. Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Գերության մեջ գտնվողները ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իսրայելի քաղաքացիություն ունեն, եւ նրանք կհանձնվեն Կարմիր Խաչին։
Ըստ լրատվամիջոցի՝ «Համասը» նշում է, որ երկու հոգու ազատ է արձակել՝ որպես ժեստ Վլադիմիր Պուտինին։