Ըստ լրատվամիջոցի՝ «Համաս»-ի կողմից ազատ արձակված պատանդները գտնվում են Իսրայելում
ՀԱՄԱՍ-ի ազատ արձակած պատանդները Իսրայելում են. Այս մասին հայտնում է «BBC»-ն։
«BBC»-ի փոխանցմամբ՝ ազատ արձակված պատանդները նախնական բուժզննում են անցել Եգիպտոսում, այնուհետ տեղափոխվել իսրայելական հիվանդանոց, որտեղ կկարողանան հանդիպել իրենց հարազատներին։ Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Էլի Բինի խոսքով՝ Կարմիր Խաչի տվյալներով՝ ազատվածներն առողջ տեսք ունեն։
Ազատ արձակված պատանդների թվում 70-ն անց երկու կանայք են։
Տեղեկության համար, ըստ Կատարի, «Համաս» շարժումն ազատ է արձակել 13 իսրայելցի, 10 թայլանդցի և Ֆիլիպինների մեկ քաղաքացու։
Պայմանագրի համաձայն՝ Իսրայելն այժմ երկու ժամ ունի 39 պաղեստինցիների ազատ արձակելու համար։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի միջնորդը Քաթարն էր։