Ըստ լրատվամիջոցի՝ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Վրաստանի և հինգ այլ երկրների հետ՝ միգրացիոն խնդրի վերաբերյալ
Ըստ լրատվամիջոցի՝ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Վրաստանի և հինգ այլ երկրների հետ՝ միգրացիոն խնդրի վերաբերյալ

Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է պայմանագիր ստորագրել Վրաստանի և հինգ այլ երկրների հետ՝ անօրինական միգրացիայի խնդրի վերաբերյալ։

Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։

Ինչպես հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը, խոսքը «միգրացիոն գործընկերության» մասին է, որը, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է Գերմանիայում անօրինական միգրանտների ավելի արագ վերադարձ իրենց հայրենիք։

«Deutsche Welle»-ն գրում է, որ Վրաստանի հետ մեկտեղ նախատեսվում է նմանատիպ պայմանագիր կնքել Մոլդովայի, Քենիայի, Կոլումբիայի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի հետ։

Ինչպես պարզաբանում է Գերմանիայի ՆԳՆ մամուլի խոսնակը, համաձայնագրի ստորագրման արդյունքում պետք է նվազի անօրինական միգրանտների թիվը և միևնույն ժամանակ ի հայտ գան Գերմանիա օրինական միգրացիայի նոր հնարավորություններ։

Ըստ «Deutsche Welle»-ի՝ Վրաստանի և Մոլդովայի հետ համաձայնագրի ստորագրումն այս հարցում առաջնահերթություն է, քանի որ Գերմանիայում ապաստան ստանալուց մերժվածների ավելի քան 10 տոկոսը Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներ են։

Հրատարակությունը գրում է, որ 2023 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Գերմանիայում ապաստան ստանալու ցանկություն է հայտնել Վրաստանի 7405 քաղաքացի։