Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ-ում զանգվածային սպանության կասկածյալին ոստիկանությունը մահացած է հայտնաբերել
Ոստիկանությունը մահացած է հայտնաբերել ԱՄՆ Մեյն նահանգի Լյուիսթոն քաղաքում զանգվածային սպանության մեջ կասկածյալին։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է մահացել հարձակման մեջ կասկածվող Ռոբերտ Քարդը, և որն է եղել զանգվածային սպանության դրդապատճառը։
Ռոբերտ Քարդը հրազենի հրահանգիչ էր ԱՄՆ բանակի ռեզերվում: Դեպքից երկու շաբաթ առաջ նա եղել է կլինիկայում՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։
Տեղեկության համար նշենք, որ Լյուիսթոնում ռեստորանի և բոուլինգի սրահի վրա հարձակման հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 13 մարդ։