Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների արդյունքում առնվազն 15 մարդ է զոհվել
Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ Լիբանանում վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների արդյունքում առնվազն 15 մարդ է զոհվել։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն վեց մարդ զոհվել է երկրի հարավային հատվածում, ևս ինը մարդ՝ Բեքաա հովտում, որը Հեզբոլլահի հենակետն է Լիբանանի հյուսիս-արևելքում։
Մինչդեռ, ըստ տեղեկությունների, երեք մարդ է զոհվել Լիբանանի հարավում գտնվող Անկուն քաղաքում։
Տեղեկության համար՝ երեկ երեկոյան Իսրայելը հարձակվել է Հեզբոլլահի կենտրոնական շտաբի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան։ Հարձակման արդյունքում Նասրալլահից բացի վերացվել են նաեւ «Հեզբոլլահի» այլ անդամներ, այդ թվում՝ հարավային ճակատի հրամանատարը։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարձակումների հետեւանքով զոհվել է առնվազն 33, վիրավորվել՝ 195 մարդ։