Ըստ լաբորատոր ուսումնասիրությունների՝ Սև ծովի ջրի որակն ամբողջ պարագծով գտնվում է նորմայի սահմաններում
Կատարված լաբորատոր ուսումնասիրությունների համաձայն՝ Սև ծովի ջրի որակն ամբողջ պարագծով նորմայի սահմաններում է։
Տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
«Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալությունը ամեն ամիս ինը կայաններում մշտադիտարկում է Սև ծովի ջրի որակը՝ դրանով իսկ որոշելով հիմնական ֆիզիկաքիմիական պարամետրերը, ներառյալ աղիությունը, ինչպես նաև լուծված թթվածնի և կենսագեն տարրերի պարունակությունը։ Կատարվում է մակերևութային և ստորին շերտերում ծանր մետաղների և օրգանական աղտոտիչների հետազոտություն։
ԵՄ ծովային ռազմավարության շրջանակային հրահանգի համաձայն՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը կատարելագործում է մոնիտորինգի համակարգերը: Այս փուլում արդեն ձեռք են բերվել ժամանակակից ստանդարտների լաբորատոր սարքավորումներ, որոնց օգնությամբ կարելի է բարձր ճշգրտությամբ որոշել կոնկրետ աղտոտիչները»,- նշված է հրապարակված տեղեկատվության մեջ։