Ըստ կանխատեսումների, սեպտեմբերի 4-6-ը Վրաստանում սպասվում է անձրեւ, կարկուտ, քամի եւ ծովում փոթորիկ
Ըստ կանխատեսումների, սեպտեմբերի 4-6-ը Վրաստանում սպասվում է անձրեւ, կարկուտ, քամի եւ ծովում փոթորիկ

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։

Ըստ օդերևութաբանների, սեպտեմբերի 4-ի օրվա վերջից մինչև սեպտեմբերի 6-ի օրվա վերջ, Վրաստանում սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում, ծովում 3-4 բալ փոթորիկ:

«Վրաստանի փոքր գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել հեղեղումներ, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքներ»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։