Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում մինչև նոյեմբերի 1-ը համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ է սպասվում
Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում մինչև նոյեմբերի 1-ը համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ է սպասվում

Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում մինչև նոյեմբերի 1-ը համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ է սպասվում։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանը հարթավայրերում ցերեկը կլինի +15, +20 աստիճանի սահմաններում, իսկ գիշերը կպահպանվի ցածր ջերմաստիճան։

«Թբիլիսիում առանց տեղումների եղանակ է լինելու. Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +16, +18, գիշերը՝ +3, +5 աստիճան տաքություն։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։

Արեւմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է տաք եւ առանց անձրեւի եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +18 աստիճան տաքություն։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +14 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +18 աստիճան տաքություն։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան տաքություն։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +16 աստիճան։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +11 աստիճան»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։