Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22 աստիճան
Փետրվարի 27-28-ը Վրաստանում կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ Նրանց տվյալներով՝ օդի ջերմաստիճանը հարթավայրային և բարձում ցերեկը կբարձրանա մինչև +17, +22 աստիճան։
«Մարտի 1-ին օրվա երկրորդ կեսից մինչև մարտի 6-ը սպասվում է ժամանակ առ ժամանակ, տեղումնառատ եղանակ։ Տեղ-տեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։
Թբիլիսիում փետրվարի 27-28-ին և մարտի 1-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 2-ից սպասվում է կարճատև անձրև և քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան, մարտի 2-ից կնվազի 4-6 աստիճանով»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։