Ըստ կանխատեսումների՝ մինչև մայիսի 21-ը Վրաստանում սպասվում է զով և անձրևային եղանակ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում մայիսի 18-20-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մինչև մայիսի 21-ը կդիտվի համեմատաբար զով, մասամբ անձրևային եղանակ։ Թբիլիսիում մայիսի 18-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, 19-20-ին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան տաքություն։ Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +21, +23 աստիճան։ Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մայիսի 18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ մայիսի 19-20-ը տեղ-տեղ կդիտվի անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիատուրա, Սաչխերե, Խուլո) տեղ-տեղ կդիտվի անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +17, +19 աստիճան տաքություն։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) տեղ-տեղ սպասվում է անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +13, +15 աստիճան։ Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան տաքություն։ Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի, Դեդոպլիստսկարո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան տաքություն։ Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո)՝ Դեդոպլիսծղարո՝ տեղ-տեղ սպասվում է անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +11, +13 աստիճան։